Ձգձգված հակամարտությունները ԵԱՀԿ մտահոգության գլխավոր առականերն են, ինչպես նաեւ գագաթաժողովի առջեւ ծառացած գլխավոր առաջադրանքը, Աստանայում ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն։
«ԵԱՀԿ-ն կարող է դառնալ խնդիրների լուծման մեխանիզմ ապահովող միակ ասպարեզը։ Այս գագաթաժողովում մենք փորձելու ենք ձգձգված հակամարտությունների, այդ թվում եւ Ղարաբաղի շուրջ եղած, ճանապարհներ գտնել»,- ասել է Էֆթիմիուն։
«Ես վստահ եմ, որ ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակն այս գագաժողովից հետո կփոխվի»,- ասել է նա:
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին կքննարկվի նաեւ վրաց-օսական հակամարտությունը, ասել է Էֆթիմիուն։




























