Նոյեմբերի 26-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար բենզինի արտահոսքով, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ստեփանավան քաղաքից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում 45-ամյա Ֆ. Եղիազարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի QUB Q094 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է 26-ամյա Պ. Ջավումյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 15ՍՏ712 պետհամարանիշով ավտոմեքենային: Մինչեւ փրկարարների տեղ հասնելը ուղեւորներ` 51-ամյա Է. Քոչարյանը եւ 36-ամյա Վ.Նահապետյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարների օգնությամբ «Մերսեդես» ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Ֆ. Եղիազարյանը, որը տեղափոխվել է Տաշիր քաղաքի հիվանդանոց եւ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: