Ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը նոյեմբերի կեսին նկարահանվել է սուրճի իտալական Lavazza բրենդի գովազդային հոլովակում: The Daily Mail-ը գրում է, որ 45 վայրկյան վիդեոյի համար Ռոբերթսը ստացել է 1,2 միլիոն եվրո: Դերասանուհին ոչ մի խոսք չի ասել, միայն ժպտացել է: Նկարահանումները տեղի են ունեցել Հռոմում:





























