Նոյեմբերի 29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի ճաշարանի տանիքում:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 17.52-ին:

Այրվել է 150 քմ. մակերեսով ճաշարանի տանիքը: