Հայաստանում կանայք դիմում են պլաստիկ վիրաբույժների` հետույքները մեծացնելու համար: Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Պլաստիկ վիրաբուժության ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

«Տարեկան ինձ դիմում է մի քանի կին` 5-10: Նստատեղի ծավալի մեծացման կամ ձեւի փոփոխության տարբեր եղանակներ կան`իմպլանտների տեղադրում, հատուկ թելերի կիրառում, ճարպի ներարկում,  բայց  նստատեղի ծավալի փոփոխությունների ժամանակ բարդությունները շատ են, կամ արդյունքն է կարճատեւ լինում: Իսկ հայ հիվանդները պահանջում են, որ արդյունքը լինի լավ եւ երկարատեւ, երբեմն նաեւ ընդմիշտ»,-նշեց պլաստիկ վիրաբույժը` հավելելով, որ շատ դժվար է լինում բացատրել, թե վիրահատության արդյունքը չի կարող պահպանվել ողջ կյանքի ընթացքում եւ հաճախ փոփոխություններ են լինում:

Վերջում նա նշեց, որ ամեն տարի ավելանում է պլաստիկ վիրահատությունների թիվը: