Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովին: Հայկական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
Երեկոյան Աստանայում ընթրիք է լինելու ի պատիվ ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների, կազմակերպության նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի անունից:
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Ղազախստանի Անկախության պալատում մեկնարկելու է ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը: գագաթաժողովի շրջանակներում կայանալու են Հայաստանի նախագահի երկկողմ հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նույն օրը երեկոյան հանդիսավոր ընդունելություն կլինի Նուրսուլթան Նազարբաեւի անունից: Դեկտեմբերի 2-ին կեսօրին գագաթաժողովը կավարտվի եւ հայկական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:
Նշենք, որ գագաթաժողովում քննարկվելու է Ղարաբաղի հարցը:





























