Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հնարավոր է մասնակցի նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Այս մասին, ըստ ադրբեջանական ANS հեռուստաալիքի, ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն Ասթանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

ANS-ի  թղթակից հարցին ի պատասխան Բրիշամբոն ասել է, թե  համոզված է, որ այդ հանդիպումն ընթանալու է ջերմ մթնոլորտում:

«Այս հանդիպումը եւ այս հարցը Ղազախստանի նախագահի ուշադրության կենտրոնում է:  Նրա  անմիջական մասնակցությունը  հանդիպմանը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ  հակամարտող կողմերին մերձեցնելու հարցում: Կարծում եմ, որ Աստանայի գագաթաժողովին մասնակցող եւ Կովկասում խաղաղության ու կայունության գործընթացով շահագրգիռ այլ կողմերի ներգրավվածությունն օգտակար կլինի»,- ասել է Բրիշամբոն: