Պլաստիկ վիրահատություններից Հայաստանում ամենատարածվածը քթի վիրահատությունն է: Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ  հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեցին Պլաստիկ վիրաբուժության ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը եւ «Նաիրի» բժշկական կենտրոնի քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ծառայության ղեկավար Գնել Անանյանը:

Վերջինիս խոսքով, ամեն տարի միջինը 5-10 տոկոսով ավելանում է քթի վիրահատությունների քանակը:

Քթի վիրահատությունը մայրաքաղաքում արժե 1000-1500 դոլար: Վիրահատության 25-30 տոկոսը կատարվում է էսթետիկ նպատակներով, մնացած 70 տոկոսը  ֆունկցիոնալ, առողջական:

Քթի պլաստիկ վիրահատության ավելի հաճախ դիմում են կանայք: