Ոստիկանության Հրազդանի բաժնում նոյեմբերի 29-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21։30-ի սահմաններում,  33-ամյա Կարեն Ս.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Վանատուր թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա Վաղարշակ Ռաֆայելյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով՝ հաջորդ օրը մահացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն։