Թուրքիայի կողմից Վրաստանին հատկացվող ռազմական օգնությունը կազմում է ավելի քան 55 մլն դոլար: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Թուրքիան 2008-ին մտել է երկրների այն հնգյակի մեջ, որ օգնություն են հատկացնում Վրաստանին: Այդ մասին նոյեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Վլադիմիր Իվանովը՝ հավելելով, որ Թուրքիան իր պատճառներն ունի օգնելու Վրաստանին:
«Թուրքիան Վրաստանին օգնում է ոչ գեղեցիկ աչքերի համար: Անկարայի օգնությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական ծրագրերով՝ ամրացնել Թուրքիա-Վրաստան-Իրան կապը եւ Վրաստանում հնարավորինս թուրքամետ ուժ ստեղծել»,- նկատել է Իվանովը:
Թուրքիան նաեւ վրացի սպաների պատրաստություն է իրականացնում, այդկերպ թուրքամետ սպայական կազմ ստեղծելով, որն անցանկալի հետեւանքներ կունենա Հայաստանի համար:





























