Թող ընդդիմությունն ինքն իրեն «երկուս» նշանակի։ Այս մասին հուլիսի 6-ին ԱԺ-ում հայտնել է ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը՝ 2016-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների ժամանակ։
Ավելի վաղ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ այդ հաշտետվությունը արժանի է հին խորհրդային «երկուսի», քանի որ չի պատասխանում հասարակության համար կարեւոր ոչ մի հարցի։
Դրան Բաղդասարյանը պատասխանել է, որ «երկուսը» պետք է նրանց դնել, ովքեր դատում են մի բանի մասին, որից հազիվ են հասկանում։ Տնտեսագետները սկսում են մեկնաբանել իրավունքն ու հակառակը՝ իրավաբանները՝ տնտեսությունը (նկատի ունի Մարուքյանին-խմբ․)։
«Բայց մեր ընդդիմադիր գործընկերներն ունեն նաեւ պրոֆեսիոնալներ, որոնք կշռադատված դատողություններ են անում այն մաիսն, ինչում կոմպետենտ են»,- նկատել է Բաղդասարյանը։





























