«Դիսնեյականները»  պարզապես «չեն կարողանում տանել» նրան` «Ջեկ Վորոբեյին»: Այս մասին հայտարարել է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը` ռոք-երգչուհի Թաթի Սմիթին տված հարցազրույցի ժամանակ:

Disney-ից մի կին նույնիսկ մի անգամ հարցրել է ինձ, թե համասեռամոլ չէ՞ «Ջեկ Վորոբեյը», ինչին ես պատասխանեցի. «Բոլոր իմ հերոսները համասեռամոլներ են»: Դեփը նշել է, որ այդ պատասխանով կարողացել է մի լավ նյարդայնացնել  կնոջը, հաղորդում է Gtz.ru:

Իրական կյանքում Ջոնի Դեփն արդեն մի քանի տարի է ապրում է երգչուհի Վանեսա Պարադիի հետ եւ փորձում առիթ չտալ այլ կանանց հետ սիրավեպերի մասին բամբասանքների:

Նույն հարցազրույցում Դեփը պատմել է, թե ինչպես «Զբոսաշրջիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում  խաղացել է Անջելին Ջոլիի հետ, ամեն ջանք գործադրել է, որպեսզի իրեն եւ Անջելինայի չնկարեն կոմպրոմատ պարունակող դիրքով: Դեփին համար դա ծանր է եղել, որովհետեւ պապարացիներն ամեն քայլափոխին հետեւել են Ջոլիին: