Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովին: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից, այսօր՝ նոյեմբերի 30-ին Աստանա կժամանեն ԵԱՀԿ 56 երկրների ներկայացուցիչները:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, այսօր երեկոյան Աստանայում ընթրիք է լինելու ի պատիվ ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների, կազմակերպության նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի անունից:
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Ղազախստանի Անկախության պալատում մեկնարկելու է ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու են Հայաստանի նախագահի երկկողմ հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նույն օրը երեկոյան հանդիսավոր ընդունելություն կլինի Նուրսուլթան Նազարբաեւի անունից: Դեկտեմբերի 2-ին կեսօրին գագաթաժողովը կավարտվի եւ հայկական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:
Նշենք, որ գագաթաժողովում քննարկվելու է Ղարաբաղի հարցը:





























