Բաքվի կարի արհեստանոցներից մեկում, որը գտնվում է Ջաֆար Ջաբարլիի փողոց 28 հասցեում, պայթյուն է որոտացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի բռնկման հետեւանքով: Շենքում հրդեհ է սկսվել, որը ԱԻՆ աշխատակցները փորձում են մարել:

Պատահարի հետեւանքով տուժել է 2 ոստիկան եւ մեկ անցորդ: Նշվում է դերձակի զոհվելու մասին, որն աշխատել է արհեստանոցում: