Բաքվի Սաբունչինի շրջանում հրաձգություն է տեղի ունեցել: Բաքիհանով բնակավայրի Մահիր Ամիրովի փողոցում մարդկանց 2 խմբերի միջեւ պարզաբանում է կատարվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վեճի ընթացքում 29-30 տարեկան տղամարդու վրա են կրակել պնեւմատիկ ատրճանակից:

Տուժողին պարեկադիտակետային ծառայության աշխատակիցները տեղափոխել են քաղաքային թիվ 3 կլինիկական հիվանդանոց:

Ոստիկանության աշխատակիցները որոնում են չարագործին: Փաստով հետաքննություն է կատարվում: