«Թալիբան» շարժման զինյալները հարավային Հելմանդ նահանգում հարձակվել են ոստիկանական անցակետերի վրա եւ առնվազն 12 մարդու սպանել: Այս մասին գրում է AP-ն:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ թալիբները հարձակվել են մի քանի անցակետի վրա. 12 ոստիկան զոհվել է, նույնքանն էլ՝ վիրավորվել: Թալիբներն իրենց հերթին հայտարարել են, որ 25 ոստիկանի են սպանել: