Հարավային Աֆրիկայի խոշորագույն մարզադաշտում հրմշտոցի արդյունքում 2 մարդ զոհվել է, մի քանի վիրավոր կա: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով պետական SABC հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել «Կայզեր» եւ «Օռլանդոյի ծովահեններ» ֆուտբոլային թիմերի միջեւ խաղի ժամանակ: Միջադեպի հանգամանքները դեռեւս հայտնի չեն: Խաղը շարունակվել է:

Հասարակական անվտանգության ծառայության ներկայացուցիչը հաստատել է մարդկանց զոհվելու փաստը: Նրա խոսքով՝ իրավիճակը վերահսկվում է: