Շվեյցարական Վալեում աշխարհի ամենաերկար՝ գրեթե 500 մետր երկարությամբ հետիոտնի կախովի կամուրջ է բացվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով 20 Minuten կայքը:

Չարլզ Կուոնենի անունը կրող կամուրջը (անվանել են շինարարության հովանավորներից մեկի անունով) շուրջ 80 մետր բարձրությամբ է եւ միավորում է Գրեհեն եւ Ցերմատ բնակավայրերը: Կամրջի երկարությունը 494 մետր է, լայնությունը՝ 65 սանտիմետր:

Կամրջի շինարարության համար շուրջ 730 հազար շվեյցարական ֆրանկ է ծախսվել (շուրջ 750 հազար դոլար):