Իտալիայում Կոտ դ՛Իվուարից 19-ամյա միգրանտը դանակով հարվածել է ավտոբուսի վարորդին: Դեպքը տեղի է ունեցել Տոսկանայի Սիենա քաղաքում, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով ANSA-ն:

Ոստիկանությունը կրակ է բացել եւ վիրավորել տղային, ինչից հետո նա փորձել է հարձակվել ոստիկանների վրա: Գործակալության տվյալներով՝ հարձակման պատճառն ավտոբուսում սկսված վիճաբանությունն է եղել: