Ալյասկայում Դեդհորս օդանավակայանում վայրէջքի ժամանակ ուղեւորատար օդանավը վրաերթի է ենթարկել եղջերուին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Alaska Dispatch News-ը:

Եղջերուն թռիչքուղու վրա է հայտնվել ConocoPhillips ավիաընկերության Boeing 737 օդանավի վայրէջքի ժամանակ: Օդաչուն չի հասցրել կանխել բախումը, եւ գլխատված կենդանին ընկել է թռիչքուղու վրա:

Անցյալ շաբաթ կարիբու եղջերուների տեղաշարժվող խումբը՝ ավելի քան 4 հազար կենդանի, անցել է այն տարածքով, որտեղ գտնվում է Դեդհորսը: Բազմաթիվ կենդանիներ կանգ են առել թռիչքուղու վրա, սակայն օդանավակայանի աշխատակիցները հեռացրել են նրանց: