Air France ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Վենեսուելա թռիչքները՝ կապված հուլիսի 30-ին այդ երկրի Սահմանադրական վեհաժողովում նախանշված ընտրությունների հետ, հաղորդում է AFP-ն:

Ընկերության հայտարարության համաձայն՝ իրենք հետեւում են Վենեսուելայում տիրող իրավիճակին եւ որոշել են հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը դադարեցնել դեպի այդ երկիր չվերթները:

«Մեր առաջնահերթությունը հաճախորդների եւ աշխատակիցների անվտանգությունն է»,- նշված է հայտարարությունում: