Ստամբուլում հարյուրավոր կանայք փողոց են դուրս եկել՝ բողոքելով տղամարդկանց կողմից բռնության եւ թշնամանքի դեմ, որոնք ավելի պահպանողական հագուկապ են պահանջում, հաղորդում է Reuters-ը:
Ցույցի մասնակիցները կախիչով ջինսե կիսատաբատ են տարել իրենց հետ՝ որպես օրինակ հագուստի, որը որոշ տղամարդիկ անընդունելի են համարում: «Մենք չենք վախենալու, չենք լռելու եւ ենթարկվելու: Մենք կհաղթենք»,- բղավել են կանայք:
Ցուցարարները նշել են, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել հարձակումներն ու վիրավորանքները կանանց հասցեին՝ կապված հագուստի նրանց ընտրության հետ: Հունիսին մի երիտասարդ կին ավտոբուսում բռնության ենթարկվել տղամարդու կողմից, որն ամենաթողություն է համարել այն, որ նա Ռամադանի օրերին կիսատաբատ է հագել: Մեկ այլ դեպքում Ստամբուլի փողոցներից մեկում տղամարդը վիրավորել է կնոջը՝ համարելով, որ նրա հագուստը չափազանց սադրիչ է, եւ նա պետք է զգույշ լինի, քանի որ «գրգռում է մարդկանց:



























