Հոնոլունուն ամերիկյան առաջին խոշոր քաղաքն է դարձել, որը հետիոտնին արգելել է փողոցն անցնելիս նայել հեռախոսի մեջ,հաղորդագրություններ գրել ու թվային սարքերն օգտագործել։

Հավայիի խոշորագույն քաղաքում այդ արգելքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերին, այն կոչված է նվազեցնելու անուշադրության հետեւանքով վնասվածքների ու մահերի թիվը, հայտնում է BBC.-ի Ռուսական ծառայությունը։

Իրավախախտներին տուգանելու են 15-35 դոլարով։ Կրկնակի իրավախախտման դեպքում տուգանքը կարող է աճել մինչեւ 99 դոլար։

Բացառություն կարվի արտակարգ ծառայություններ զանգելու համար, այդ զանգերի համար չեն տուգանելու։

«Երբեմն ես ուզում եմ, որ մենք ստիպված չլինենք ընդունել որոշ օրենքներ, որ գերիշխի սթափ դատողությունը, բայց երբեմն  մեզ  սթափ դատողությունը չի բավականացնում»,- ասել է քաղաքապետ Քիրք Քորդուելը։