Թերթն արդեն տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է դեկտեմբերի 18-ին՝ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական տոնի օրը, թոշակի ուղարկել ԱԱԾ տնօերն Գորիկ Հակոբայնին: «Ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը առաջարկել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը: Այդ քայլով Ս. Սարգսյանը մտադիր է եղել ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին նշանակել երկրի գլխավոր դատախազ: «Մեր հավաստի աղբյուրները հավաստում են, որ Աղվան Հովսեփյանը հրաժարվել է թողնել զբաղեցրած պաշտոնն ու դառնալ ԱԱԾ տնօրեն»,-գրում է պարբերականը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























