Հնդկաստանի իշխանությունները ձերբակալել են նավ, որում մոտ 1․5 տոննա հերոին են գտել։ Այս մասին հուլիսի 30-ին հայտնել է Reuters-ը։

Նավը ձերբակալվել է Գուջարաթ արևմտյան նահանգի ափերի մոտ։ Առափնյա պաշտպանությունից հայտնել են, որ առգրավված հերոինը գնահատվում է 546 մլն դոլար ու համարվում է թմրադեղերի ամենախոշոր միանվագ խմբաքանակը, որն առայսօր առգրավվել է։

Մի քանի մարդ ձերբակալվել է հարցաքննության համար։