Գերմանիայի Կոնստանցի գիշերային ակումբում հրաձգություն սկսած հանցագործը սկսել էր կրակել հաստատության սեփականատիրոջ՝ իր աներոջ հետ վեճից հետո, գրում է Spiegel-ը։

Քաղաքի գլխավոր դատախազ Յոհաննես Գեորգ Ռոթը պատմել է, որ 34-ամյա տղամարդը սկզբում հեռացել էր ակումբից աշխատակիցների հետ վեճի պատճառով, իսկ հետո մեքենայով տուն էր գնացել, վերցրել զենքը ու վերադարձել։

Քննիչները դեռ չգիտեն վեճի հստակ պատճառը։ Վերջին տվյալներով հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, երկուսն էլ տուժել։