Թուրքիայի Քոնիա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է տեղի մզկիթներից մեկի 46-ամյա իմամին։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Քոնիայում 11-ամյա աղջակը տանը պատմել է, որ Ղուրանի կուրսի ժամանակ իմամը փորձել է բռնաբարել իրեն։ Երեխայի ընտանիքը դիմել է ոստիկանություն, որից հետո 2 երեխաների հայր իմամը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության եւ բռնաբարության փորձի մեղադրանքով։