Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահում այսօր՝ օգոստոսի 1–ին, սպանված քաղաքացիները տղամարդիկ են։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։  Սպանվածների ինքնությունը հայտնի է։  Մահացածների թիվը հասել է չորսի։  Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է սպանվածների անունները՝  Ամո Խուդոյան,  Զորո Օզմանյան, Աղասի  Քալոյան, Ամրո Օզմանյան (ֆոտոռեպորտաժ

Մեր թղթակցի հետ զրույցում դեպքի ականատես Տոսուն Քալաշյանը մանրամասներ է հայտնել։

«Սրահում «խեր» արարողություն էր, ներս մտավ էդ մարդը առանց նայելու, սկսեց բոլորի վրա կրակել, չենք հասցրել անգամ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, նա կրակել ու դուրս է եկել,  ասում են նիվայով ա եղել»,–պատմել է ականատեսը։