Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները վաղը լուսաբացին կմեկնարկեն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻն մամուլի ծառայությունից: Հիմնվելով հայ եւ ռուս մասնագետների՝ ՀՀ ՊՆ ուղղաթիռով Խոսրովի արգելանոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա՝ որոշում է կայացվել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին:
ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը գտնվում է «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ լիցքավորվում է ջրով եւ նախապատրաստվում առավոտյան թռիչքին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խոսրովի անտառում հրդեհը սկսվել է օգոստոսի 12-ն:




























