Չորս զինված գողեր 2 մլն դոլար են հափշտակել՝ հանդուգն կողոպուտ իրականացնելով Ստամբուլի թաղամասերից մեկում։ Hurriet-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Բաքիրքոյ թաղամասում։

Երեք տղամարդ է նստել մեքենան, մեկի ձեռքին 2 մլն դոլարով պայուսակ էր։ Հենց մեքենան դուրս է եկել ավտոտնակից, այն շրջապատել են 4 զինված հանցագործներ։ Նրանք խլել են պայուսակը ու փախել։ Պահակներից մեկը փորձել է հետապնդել նրանց, բայց թեթեւ վիրավորում է ստացել ոտքից։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Ովքեր են եղել կողոպուտի զոհերը՝ չեն հայտնում։