Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում օգոստոսի 23-ի վաղ առավոտյան զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ավտոբուսի վարորդներից մեկը մահացել է, իսկ 11 լեհ զբոսաշրջիկներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի վարորդին, ով ըստ պնդումների, դուրս էր եկել հանդիպակաց գոտի, որի հետեւանքով է տեղի է ունեցել ավտովթարը։



























