Հանրային խորհրդի նիստին, որին այս անգամ մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Երեւանում քաղաքաշինությանը վերաբերող խնդիրները եւ նրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Լրագրողների հետ հանդիպմանը բնապահպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն ասել է, որ այդ հարցերը բարձացվել են դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու ժամանակ. «Նա խոստացել էր, որ շատ բան կփոխվի եւ իրոք, այսօր քաղաքում ավելացել են կանաչապատ տարածքները, սանիտարական աշխատանքներ են ընթանում: Չնայած այդ ամենին խնդիրներ կան: Երեւանում Մոսկվայի նմանությամբ շինարարություն է իրականացվում, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա ինչպես էկոլոգիայի, այնպես էլ քաղաքի հետագա զարգացման վրա: Նախագահը խոստացավ լուծել այդ խնդիրները: Ճիշտ է նպատակահարմար չգտավ այդ հարցերով հատուկ հանձնաժողով ստեղծելը, սակայն խոստացավ քննարկել բոլոր գոյություն ունեցող խնդիրները»,-նշել է Դանիելյանը: