Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների զատման հարցում մեկ գյուղի հարց մնում է չհամաձայնեցված:

Այդ մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, հաղորդում է APA-ն:

Էրիսմեդի գյուղի ճակատագիրը որոշվելու է հանդիպումներում, որոնք կայանալու են հաջորդ շաբաթ:

Փաստն այն է, որ գյուղի բնակիչները նույնպես ցանկանում են արագ լուծել հարցը:

Սահմանը հատելիս գյուղացիներից անցագիր են պահանջում: