Դեկտեմբերի 5-ին Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցավ 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված Ս. Պատարագ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատարագին մասնակցել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, դամասկահայ համայնքի հոգեւոր, աշխարհիկ, կուսակցական եւ միութենական ղեկավարությունը:
Պատարագի ավարտից հետո կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ են ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանը:




























