Ճյուղային սնունդի ինստիտուտի (Մոսկվա) մասնագետները կրթական դասընթացներ են սկսել սահմանամերձ Տավուշի մարզի դպրոցական խոհարարների համար: Առաջին պարապմունքն անցկացվել է մարզկենտրոնում, Իջեւանում 30 դպրոցների խոհարարների համար:

Թրենինգն անցկացնող ինստիտուտի ավագ տեխնոլոգ Իգոր Խորկովը խորհուրդ տվեց երեխաներին տապակայով չկերակրել, իսկ ավելի լավ է դրանից ընդհանրապես հրաժարվել: «Որպեսզի սնունդի մեջ ավելի շատ վիտամիններ մնան, ավելի լավ է թողնել եփած եւ շոգեխաշած»,- նշեց նա:

Հայաստանի Առողջապահության նախարարությունը մոսկովյան ինստիտուտի հետ կկազմի դպրոցական սնունդի բաղադրատոմսային տեղեկատու՝ ըստ մյուս հետխորհրդային երկրների:

Խոհարարներին նաեւ սանիտարական կանոններն են սովորեցրել: Դրանից բացի, դպրոցը պետք է յուրաքանչյուր ճաշատեսակից ամեն օր նմուշներ վերցնի լաբորատոր անալիզի համար:

Հիշեցնենք, ոչ դպրոցական տաք սնունդի կազմակերպման նախագիծը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականին՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Նախագիծն իրականացնում է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը: 2015 թվականին Արարատի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում դպրոցական սնունդը կառավարությանն է փոխանցվել: Տավուշի մարզը կփոխանցվի 2017-ի սեպտեմբերին, Շիրակինը՝ մեկ տարի հետո

Ծրագիրն իրականացվում է տարրական դասարանների համար (1-4) եւ նախատեսում է մթերքների, ինչպես նաեւ բուֆետների գույքի (սառնարաններ, խոհանոցային սպասք) գնում: