Էրզրումի Օլթուի շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին անհայտ անձանց կողմից հրդեհվել է։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 3–ի երեկոյան Օլթուի շրջանի Ասլանփաշայի թաղամասում գտնվող ռուսական եկեղեցում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ եւ հասցրել եկեղեցին փրկել։
Ըստ պնդումների՝ ռուսական եկեղեցին դիտավորյալ չի հրդեհվել, այլ հրդեհ է բռնկվել եկեղեցու տարածքում դեռահասների կողմից ծխախոտ գցելու հետեւանքով։
Հայտնի է, որ եկեղեցին կառուցվել է 1885–1890 թվականների միջեւ, երբ շրջանն անցել է ռուսական կայսրության տիրապետության տակ։


























