Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը մեկնելու է Ղըրղզստան:
Հայաստանի Կենտրոնական բանկից NEWS.am -ին հայտնել են, որ ԿԲ նախագահը սեպտեմբերի 10-13-ը Բիշքեկում մասնակցելու է Միջին Ասիայի, սեւծովյան տարածաշրջանի եւ բալկանյան երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 22-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու է «Դրամավարկային քաղաքականությունը գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում» թեման:



























