Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ 2018-ին։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
«Մենք քննարկել ենք հաջորդ տարի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների գագաթնաժողով կազմակերպելու հարցը։ Մենք նախագահներին կառաջարկենք անցկացնել այդ միջոցառումը»,- Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումն ամփոփելով՝ Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էլմար Մամեդյարովը։
Մամեդյարովը հավելել է, որ նախագահների գագաթնաժողովը պլանավորվում է Թուրքիայում անցկացնել։ Նա հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2014-ին։




























