Հայաստանի առեւտրային բանկերի համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ստացած արտաքին տրանսֆերտների ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 1 մլրդ 267,3 մլն դոլար` նախորդ տարվա 1 մլրդ 305,9 մլն-ի դիմաց: Այսինքն նվազել է 38,6 մլն-ով կամ 3 տոկոսով:
Միեւնույն ժամանակ աճել է ոչ առեւտրային տրանսֆերտների տեսակարար կշիռը՝ 69 տոկոսից հասնելով 80,2 տոկոսի, այսինքն աճել են 11,2 տոկոսով:
Մասնավոր տրանսֆերտների հոսքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որին բաժին է հասնում 81,7 տոկոսը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 5,3 տոկոս: Ոչ առեւտրային տրանսֆերտներիմեջ Ռուսաստանի կշիռն ավելի փոքր է 51,5 տոկոս, իսկ ԱՄն-ինը՝ փոքր-ինչ ավելի 11,2 տոկոս:





























