Աֆղանստանի արեւելյան Քափիսա նահանգում գրոհայինները 2 մարդու են սպանել: AP-ի տեղեկություններով՝ նրանցից մեկը տեղի կրոնական խորհրդի ղեկավարն է եղել:

Նահանգապետի ներկայացուցիչ Ղաիս Քադերիի խոսքով՝ հենց կրոնական խորհրդի ղեկավար մոլլա Գյուլ Մոհամմադ Հանաֆյարն է եղել հարձակման թիրախը: Նա ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Երկրորդ սպանվածը նրա թիկնապահն է եղել:

Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել են մոտոցիկլով գրոհայինները, որոնք կրակ են բացել այն պահին, երբ Հանաֆյարն իջնում էր մեքենայից: