Երեւանի Մարգարյանի փողոցում քաղաքացու ինքնահրկիզման փորձը հաջողվել է կանխել:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Ժամը 19:06-ին հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, փրկարարների եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ուժերով ինքնահրկիզման փորձը կանխվել է:



























