Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կնոջը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող տղամարդն անմեղսունակ է ճանաչվել:

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին: Ըստ մեղադրանքի, հյուրասենյակում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Խաչիկ Թ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ծեծել է կնոջը: Հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց կինը, գիտակցության չգալով, մահացել է: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Նախաքննությամբ Խաչիկն անմեղսունակ է ճանաչվել: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տղամարդու նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշում պետք է կայացնի: