Մեքսիկայի Վերակրուս նահանգում մոլեգնող «Կատյա» փոթորկի հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է նահանգապետ Միգել Անխելը, փոխանցում է AP-ը:
Նրա խոսքով՝ մարդիկ զոհվել են սողանքի պատճառով: Լուրջ ավերածությունների մասին դեռեւս այլ հաղորդումներ չեն եղել, թեպետ ջրի մակարդակը որ գետերում բարձրացել է վտանգավոր մակարդակի: Նա նշել է, որ 2886 մարդ տարհանվել է:




























