Սեւանա լճում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խեղդվող քաղաքացին փրկվել է:
Ըստ ԱԻՆ-ի մամուլի ծառայության՝ ժամը 17:55-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի հանրային լողափում նկատվել է խեղդվող քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի՝ 30-ամյա Ա. Պ.-ին տեղի ուժերով ջրից դուրս են բերել։
Ջրափրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն։




























