Մյանմարի ղեկավարությունը թույլատրել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին Ռաքհայն նահանգի հյուսիում գտնվող ճգնաժամային տարածաշրջանի բնակիչներին օգնություն հասցնել: Կազմակերպությունը «արդյունավետ մարդասիրական օգնություն» է տրամադրում տարածաշրջանի բոլոր բնակիչներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները՝ անկախ իրենց էթնիկ և կրոնական պատկանելությունից, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Global New Light of Myanmar պետական թերթը: Ըստ այդ տեղեկությունների՝ տուժածներն ստանում են հումանիտար և բժշկական օգնություն:

Այս նպատակով Մաունգդաու քաղաքում կկառուցվի օգնության 3 կենտրոն: Թերթն ուղղակիորեն չի նշում, որ հումանիտար օգնությունը տրամադրվում է ռոհինջա մուսուլմաններին, սակայն նշում է տարածաշրջանը, որտեղ մուսուլմանները փոքրամասնություն են կազմում: Մի քանի օր առաջ երկրի իշխանությունները մերժել էին միջազգային հումանիտար կազմակերպություններին և ՄԱԿ-ին՝ օգնություն գույց տալ Ռաքհայնի բնակիչներին: