YouTube-ն արգելափակել է Հյուսիսային Կորեայի պետական քարոզչական հեռուստատաընկերության հեռարձակումները՝ հաշվի առնելով Փհենյանի դեմ ավելի կոշտ  պատժամիջացներ կիրառելու ԱՄՆ ցանկությունը, հաղորդում է AFP-ը:

Շաբաթ օրը դադարեցվել է «Ուրիմինզոկկիրի» հեռուստաընկերության հեռարձակումը, որը պարբերաբար Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի, ինչպես նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին տեսանյութեր էր հեռարձակում: «Տեսագրությունները հեռացվել են YouTube-ի կանոնները խատելու համար»,- այս գրությունն է հայտնվում հեռուստաըբկերության տեսահոլովակները դիտելու փորձի ժամանակ, իսկ YouTube-ը արգելափակման պատճառները չի նշում: