Պակիստանում ջրահեղձ է եղել 12 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, երբ ուժգին ալիքները նրանց Արաբական ծովն են տարել: AP-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կարաչի նավահանգստային քաղաքում:
Մի խումբ մարդիկ լողափին խնջույք են կազմակերպել, նրանցից երկուսը սկսել են խեղդվել, մյուսները զոհվել են նրանց փրկել փորձելիս: Առնվազն 7 մարդ միեւնույն ընտանիքի անդամներ էին:
Ոստիկանության պաշտոնյա Իջազ Հոքարը նշել է, որ շաբաթ լողափին խնջույքը վայելելուց հետո նախ երկու մարդ է ջրահեղձ եղել, մյուսները մահացել են՝ փորձելով նրանց փրկել:




























