Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր  ամիսների համար:

Սպառողական գների ընդհանուր ինդեքսը նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել  8,1 տոկոսով: Նշենք, որ տվյալ ցուցանիշի առավելագույն մակարդակ գրանցվել է հունվար-մարտին՝  8,4 տոկոս, իսկ հունվար-հոկտեմբեր ամիսներին ցուցանիշը կազմել է 7,9 տոկոս:

Գնաճին հիմնականում նպաստել են սննդամթերքի գները՝ աճը կազմել է 8,8 տոկոս, կոշիկը եւ հագուստը՝ 11,7 տոկոս, նաեւ բնակվարձերը՝ 11,2 տոկոս:

Առանձնակի թանկացել են մսաթերքը՝ 14,7 տոկոս, ձկնամթերքները՝ 12,3, մրգերը՝ 13 տոկոս, բանջարեղենն ու կարտոֆիլը՝ 24,6 տոկոս, շաքարը՝ 20,8 տոկոս: