Ուժգին տեղատարափ անձրեւները եւ մրրկալի քամին, որոնք ընդգրկել են Իտալիայի գրեթե ամբողջ տարածքը, ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել:

Ավելի շատ տուժել է Լիվորնո շրջանը (Տոսկանայի մարզ): Այստեղ գիշերը տեղումների քանակը գերազանցել է 400 մմ-ը, ինչի հետեւանքով  ներկա պահին 6 մարդ զոհվել է, եւս 3 մարդ համարվում է անհետ կորած: Տեղական իշխանություններին հաջողվել է տարհանել 3 թաղամասերի բնակիչներին: Քաղաքում տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է: Փակվել է Ֆլորենցիա-Պիզա-Լիվորնո ավտոմայրուղին, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»: