Հավանայի ափերով անցած «Իրմա» փոթորիկը Կուբայի մայրաքաղաքի վրա է փլուզել մինչեւ 121 կմ/ժամ ուժգնությամբ մրրկալի քամի եւ 6-9 մետր բարձրությամբ ալիքներ:

Անվտանգության նպատակով Հավանայի Մելեկոն մերձափում տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է:

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ «Իրման» Կուբային վտանգ կներկայացմի գրեթե մեկ ամբողջ օր: Տեղական լրատվամիջոցները կուբացիներին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել օդերեւութաբանների նախազգուշացումներին եւ Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տեղեկություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: